Էմբեր Հերդը հրաժարվել է Ջոնի Դեպի 400 հազար դոլար ալիմենտից

12:33   13 հունիսի, 2016

Որքան ձգձգվում են Ջոնի Դեպի ու Էմբեր Հերդի միջև պարզաբանումները, այդքան հասկանում ես, որ ոչինչ էլ չես հասկանում:

Աստղերի միջև ամուսնալուծության գործընթացը կարող է դառնալ ամենաաղմկահարույցը Հոլիվուդի պատմության մեջ, քանի որ դրան ուղեկցող սկանդալները օրեցօր նոր մանրամասներ են բացահայտում դերասանների անձնական կյանքից:

Հերդը հրաժարվել է ալիմենտներից, որպեսզի դատարանը չչեղարկի նրան մոտենալու արգելքը, որը սահմանվել է նրա նախկին ամուսնու՝ Դեպի նկատմամբ: Էմբեր Հերդը հրաժարվել է 400 հազար դոլարիից, որը Դեպը պետք է նրան վճարեր ամսական 50 հազար դոլար ալիմենտի ձևով՝ ամուսնալուծությանը հաջորդող ութ ամիսների ընթացքում:

53-ամյա դերասանը դրա դիմաց պահանջել էր, որ դատարանը Էմբերին արգելի մոտենալ իրեն, ինչին Էմբերը չէր համաձայնել: Դեպի փաստաբանն էլ իր հերթին է դատարանից պահանջել արգելել Էմբերին մոտենալ իր պաշտպանյալին՝ Դեպին:

Այս հայտարարությունը վիրավորել է աղջկան, քանի որ նա հենց իրեն է համարում տուժած կողմ: Միակողմանի դատական արգելքը պահպանելու համար Հերդը հրաժարվել է ալիմենտից:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE