Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան իրենց հարսանիքի հաշվին միլիոններ կվաստակեն

11:32   13 հունիսի, 2016

Ինչպես արդեն հայտնի է` Բլեք Չայնան հղի է, և զույգը մտադիր է հարսանիք անել այս ամռան վերջին որեւէ արեւադարձային կղզում:

TMZ -ը գրում է, որ Ռոբը որոշել է հարսանիքը նկարահանելու իրավունքը տրամադրել հեռուստաընկերություններից մեկին՝ մի քանի միլիոն դոլարի դիմաց (առայժմ ճշգրիտ թիվը չեն հայտնում):

Հեռուստաընկերությունը, որը կնկարահանի հանդիսությունը, մեկ պայման է դրել՝ հարսանիքին պետք է ներկա լինի Քարդաշյան- Ջեններ ամբողջ գերդաստանը: Իսկ մինչ այդ այդ նույն հեռուստաընկերությունը կնկարահանի փաստագրական սերիաներ Չայնայի հղիության մասին:

Եվ ամենակարեւորը՝ գործերով ու պայմանագրերով զբաղվելու է Ռոբի մայրը՝ Քրիս Ջենները: Իսկ նա հաստատ գիտի, թե ինչպես է պետք փող վաստակել:



© NEWS.am STYLE