13:15 13 հունիսի, 2016Հունիսի 15-ին Ժաննա Ֆրիսկեի մահվան տարելիցն է:
«Առաջին ռուսական ալիքով» Անդրեյ Մալախովի հաղորդման ժամանակ Ժաննա Ֆրիսկեի մայրը՝ Օլգա Կոպիլովան առաջին անգամ հարցազրույց է տվել: Մայրը պատմել է, որ առաջին անգամ Ֆրիսկեն գլխացավ է զգացել մեքենայում: Նա կանգնել է դեղատան մոտ ու դեղ գնել:
Երգչուհին այդ ժամանակ արդեն հղի էր, դրա համար էլ որոշ դեղամիջոցներ նրան հակացուցված էին:
«Սուտ է, երբ գրում են, իբրեւ Ժաննան իր հիվանդության մասին հղիության ընթացքում է իմացել: Եթե նա այդ մասին իմանար, նա երեխա չէր ունենա: 2
013-ի ապրիլին Ամերիկայում ծնվեց Պլատոնը: Երկու ամսից մենք նրան տարանք պատվաստումներ անելու: Ճանապարհին մեքենայում հանկարծ Ժաննան ասաց, որ գլուխը ցավում է: Մենք հասանք դեղատուն, դեղ գնեցինք, իսկ նրան ոչ ամեն ինչ էր թույլատրվում, քանի որ նա կրծքով էր կերակրում երեխային:
Երկու օր նա ցավազրկող հաբեր էր ընդունում, իսկ հետո մեզ խորհուրդ տվեցին մագնիսռեզոնանսային տոմոգրաֆիա անել ու այդ ժամանակ էլ մենք ամեն ինչ իմացանք: Նա հիվանդացել էր հունիսին, իսկ ախտորոշումը միայն աշնանն ենք իմացել:
Ժաննան մինչեւ վերջին օրն էլ հավատում էր, որ կբուժվի, նա չէր ուզում այդքան շուտ հեռանալ կյանքից»,- պատմել է Օլգան:
Ժաննային բուժման էին ուղարկել Մայամի: Ընտանիքը մինչեւ վերջ հույս հուներ, որ ուռուցքը չարորակ չէ:
«Մենք հավատում էինք, որ նա կապաքինվի: Մանավանդ 2014-ի մարտին, երբ Պլատոշան իր առաջին քայլն արեց, նա վերցրեց մոր ձեռքն ու նրան բերեց մեզ մոտ՝ խոհանոց: Ժաննան առաջին անգամ ոտքի կանգնեց հիվանդությունից հետո: Ինձ համար դա անսահման ուրախություն էր»,- պատմում է Օլգան:
Աղբյուր՝ «Комсомольская Правда»