Օռլանդո Բլումի նախկին կինը՝ Միրանդա Քերը, հանդիպել է նրա ընկերուհու՝ Քեթի Փերիի հետ

13:33   13 հունիսի, 2016

Մայիսի վերջին Օռլանդո Բլումն ու Քեթի Փերին պաշտոնապես հայտարարեցին այն մասին, որ իրենք զույգ են:

Կաննի կինոփառատոնի ժամանակ աստղերի համատեղ հանգստից հետո մենք նման մի բան սպասում էինք, բայց որ Օռլանդոյի նախկին կինը՝ ավստրալացի սուպերմոդել Միրանդա Քերն ու Քեթի Փերին հանդիպել են, դա իհարկե մի քիչ անսպասելի էր մեզ համար:

EOnline -ը գրում է, որ կանայք հանդիպել են Լոս Անջելեսում` Moschino–ի ցուցադրության ժամանակ: Աղջիկների միջեւ ոչ մի մրցակցություն չէր նկատվում Օռլանդո Բլումի համար, նրանք շատ ջերմ էին միմյանց նկատմամբ:

Միրանդան բեմ է բարձրացել ու միանգամից գնացել այն հանդերձասենյակ, որտեղ Քեթին էր նստած: Նրանք ողջունել են իրար, գրկախառնվել ու ջերմ զրուցում էին մոտ տասը րոպե, որից հետո Քեթին գնացել է:

«Օռլանդո Բլումի նախկին կինը բացում ու փակում էր Moschino-ի ցուցադրությունը: Ամեն անգամ երբ աղջիկը պոդիում էր բարձրանում Բլումի ներկա ընկերուհի Քեթին ծափահարում էր ու նույնիսկ սուլում մոդելին աջակցելու համար: Միրանդան էլ իր հերթին ժպտում էր»,- հայտնել է պարբերականին մոտ կանգնած աղբյուրը:



© NEWS.am STYLE