Աստղային make up. Իվետա Մուկուչյան (ֆոտո)

17:03   13 հունիսի, 2016

«Եվրատեսիլ 2016»-ն արդեն անցյալում է, սակայն Եվրոպան շարունակում է հիանալ հայ մասնակցի` Իվետա Մուկուչյանի հմայքով:

Վերջերս երգչուհին ներկայացրեց իր նոր խորհրդավոր ֆոտոշարքը, որտեղ նրա կերպարն, ինչպես միշտ, առանձնանում էր ոչ միայն յուրօրինակ հագուստով, այլեւ օրիգինալ դիմահարդարմամբ:

Իվետան այն երգչուհիներից է, որոնք չեն վախենում որեւէ փորձարկումից:

Նրա ոճաբանը հենց քույրն է` Մարիաննա Մուկուչյանը, որը ցանկացած նախագծի ժամանակ Իվետայի համար գտնում է իդեալական եւ անսովոր դիմահադարում:

Իվետայի դիմագծերը բավականին արտահայտիչ են եւ նրանց գեղեցկությունն ակնհայտ է անգամ դիմահարդարման բացակայության դեպքում, իսկ ճիշտ make up-ի միջոցով դրանք էլ ավելի են ընդգծվում:

Երգչուհուն տեսել ենք ամենահետաքրքիր կերպարներում: Նրա շուրթերին իդեալական է նայվում անգամ կապույտ շրթներկը:

Իվետայի դիմահարդարման էքսպերիմենտները` լուսանկարների տեսքով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE