Կինս ու որդիս իրենց շատ լավ են զգում. Նարեկ Բավեյանը հայր է դարձել

11:18   13 հունիսի, 2016

Երեկ գիշեր լույս աշխարհ է եկել  հայտնի երգիչ, «ԴոՄիՆո» սիթքոմի սիրված դերասան Նարեկ Բավեյանի եւ նրա կնոջ` Քրիստինա Սարգսյանի փոքրիկը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Նարեկը հայտնեց, որ որդի է ունեցել, որին երջանիկ ծնողներն անվանել են Մարկ:

«Այս պահին միայն կարող եմ ասել, որ կինս ու որդիս իրենց շատ լավ են զգում»,-նշեց Նարեկը:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է զույգին` Մարկին մաղթելով առողջ, խաղաղ եւ անհոգ մանկություն :)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE