15:46 13 հունիսի, 2016Քիմ Քարդաշյանն իր Twitter –ում արտահայտվել է Օռանդոյում կատարված ողբերգության մասին, որտեղ գիշերային ակումբում հրաձգության հետեւանքով 50 մարդ է զոհվել:
Հանցագործին ոստիկանությունը ոչնչացրել է գրոհի ժամանակ:
Դրանից առաջ իր Snapchat–ում 35-ամյա հայուհին հրապարակել էր իր դստեր՝ Նորթի լուսանկարը արքայադստեր կերպարանքով:
Ի դեպ երկու օրից Նորթը երեք տարեկան կդառնա:

«Նմա՞ն է 'Lil Kim–ին (ամերիկացի ռեփ երգչուհի)»,- ստորագրել է լուսանկարը հեռուստաաստղը:


Նշենք նաև, որ Քիմի եղբայրը՝ Ռոբ Քարդաշյանը, ու Բլեք Չայնան իրենց հարսանիքով միլիոնավոր դոլարներ կվաստակեն:

Ռոբը որոշել է նկարահանման իրավունքը մի քանի միլիոն դոլարով վաճառել հեռուստաընկերություններից մեկին (ճշգրիտ գումարը չեն հայտնում):