Ջոնի Դեփը կարող է հինգ տարով բանտ նստել

16:17   13 հունիսի, 2016

Ըստ երեւույթին` Ջոնի Դեփի ու Էմբեր Հերդի վիճաբանությունները մեզ դեռ երկար ժամանակ հանգիստ չեն տա:

«Աստղերի ճակատամարտից» վերջին նորությունն այն է, որ Էմբերը Ջոնիին սպառնացել է, որ նրան հինգ տարով բանտ կնստացնի:

TMZ-ը հայտնում է, որ դերասանուհու ներկայացուցիչները վստահ են, որ Ջոնին հարցաքննման ժամանակ կվրիպի ու այնպիսի բան կասի, որը թույլ կտա նրան ուղղակի մեղադրել ընտանեկան բռնության մեջ:

Սովորաբար նման հանցանքի համար ԱՄՆ-ում դատապարտում են հինգ տարվա ազատազրկման, այնպես որ դերասանի վիճակը նախանձելի չէ:

Մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Ջոնին ինքը նույնպես վախենում է ցուցմունք տալ ոստիկանությունում, քանի որ հուզմունքից կարող է այնպիսի մի բան ասել, որը կարող են հետագայում նրա դեմ օգտագործել:

Դե ինչ Ջոնի, ասո՞ւմ էինք չէ՝ չպետք է բաժանվեիր Վանեսա Փարադիից...



© NEWS.am STYLE