Բեռլինում ծրագրվում է Բարբիի առանձնատուն կառուցել

14:42   26 փետրվարի, 2013

Բեռլինում Ալեքսանդերպլատցում տեղի է ունեցել այսես կոչված Բարբիի առանձնատան շինարարության հիմնարկեքը։

Ըստ Tourismdaily.ru-ի, շինարարության նախաձեռնող EMS Entertainment Germany ընկերությունը ցանկանում է տանը տեղադրել Բարբիի մարդահասակ տիկնիկը։ Բարբիի առանձնատունը կզբաղեցնի 2,5 հազ. ք.մ. տարածք, կահավորանքը կարվի կարմիր եւ վարդագույն երանգներով։

Տունն այցելուներին կսկսի ընդունել այս տարվա մարդիկ 26-ին։ Ծրագրվում է, որ օրական այն կայցելի ավելի քան 3000 մարդ։ Այցելության համար առանձնաունը բաց կլինի մինչեւ օգոստոսի 25-ը։ Մուտքի տոմսը կարժենա 12-15 եվրո։



© NEWS.am STYLE