Comedy Club-ի համերգը Երեւանում

16:41   13 հունիսի, 2016

Որտե՞ղ են լավագույն կատակները՝ «Քոմեդի քլաբում»:

Որտե՞ղ են լավագույն երգիծաբանները՝ «Քոմեդի քլաբում»:

Վերաշարադրում ենք Թիմաթիի երգը: Դե իսկ եթե անկեղծ, ապա բոլոր նրանց, ովքեր սիրում են «Քոմեդի քլաբի» հումորը, ուրախալի նորություն ենք հայտնելու ՝ Գարիկ Մարտիրոսյանը վերջապես իր խելագար ընկերների ամբողջ թիմին Երեւան է բերում, որտեղ օգոստոսի 23-ին` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ելույթ կունենա հանրահայտ շոուի երգիծաբանների թոփ կազմը՝ Գարիկ Մարտիրոսյանի, Գարիկ Խարլամովի, Թիմուր Բատրուդինովի, Դեմիս Կարիբիդիսի, Դմիտրի Սորոկինի, Անդրեյ Սկորոխոդի, USB խմբի ու ռուսական հեռուստաեթերի լավագույն կատակերգական շոուի շատ այլ ռեզիդենտների մասնակցությամբ:

Մեծ համերգասրահում կտեղադրվեն Comedy Club-ի ավանդական սեղանները, որոնց շնորհիվ դուք ձեզ ոչ թե պարզապես շոուի հանդիսատեսը կզգաք, այլ հյուրը: Տոմսերի գինը տատանվում է 5000-ից 80 000 դրամի սահմանում:



© NEWS.am STYLE