18:32 13 հունիսի, 2016Թեյլոր Սվիֆթն իր Նյու Յորքի բնակարանի համար լողավազան է պատվիրել. այս մասին գրում է TMZ-ը:

Աստղը (նա շոու բիզնեսում բոլորից շատ է վաստակում՝ երգչուհու ընդհանուր եկամուտը 12 ամսում 73.5 մլրդ դոլար է կազմել, դրանից 61.7 մլն-ը հյուրախաղերից, 7.2 մլն-ը՝ ձայնագրությունների վաճառքից, 4.1 մլն-ը տպագիր ապրանքների վաճառքից, իսկ 564 հազար դոլար էլ՝ թրեքների օնլայն լսումներից) իր բնակարանում վերանորոգում է սկսել, դրա համար էլ ժամանակավորապես՝ մեկ տարով տեղափոխվել է իր ծանոթի բնակարան, իսկ իր բնակարանում վերանորոգման ժամանակ որոշել է լողավազան տեղադրել:

Երգչուհին վերանորոգման ընթացքում որոշել է ապաստանել Դավիդ Ալդեա անունով ընկերոջ մոտ, որի բնակարանում 5 ննջասենյակ կա ու 6 լոգարան:
