Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի կյանքի 5 անսովոր կանոններ

23:09   18 հուլիսի, 2016

1. Նա քնում է, ընդ որում՝ շատ

Ի տարբերություն շատ գլխավոր գործադիր տնօրենների, որոնք քնում են օրական ընդամենը չորս ժամ, Բեզոսը Wall Street Journal–ին տված հարցազրույցում խոսել է քնի կարեւորության մասին: Նա անպայման ամեն գիշեր ութ ժամ քնում է ու համարում է, որ քունը սթրեսն ու հոգնածությունը հաղթահարելու լավագույն միջոցն է: Նույնիսկ պատմում էին, որ նա գրասենյակ էր բերել քնապարկ, որպեսզի ամենածանրաբեռնված օրերին էլ մի քիչ ննջելու հնարավորություն ունենա: Բացի դրանից Բեզոսը զարթուցիչից չի օգտվում՝ նա ասում է, որ շատ ավելի լավ է, երբ ինքնուրույն եք զարթնում՝ առանց կողմնակի օգնության: Եվ քնի մասնագետները համաձայն են նրա ասածին:

2. Նա ցնցող հոբբի ունի

Դա այնքան էլիտար, թանկարժեք ու հազվագյուտ զբաղմունք է, որ որքանով մենք ենք տեղյակ՝ միայն Բեզոսն է դրանով հրապուրվում: Առաջին իսկ հնարավորության դեպքում նա ճամփորդում է օվկիանոսներով՝ որոնելով ՆԱՍԱ-ի տիեզերանավերը: Հիթիռների մեծ մասը տիեզերականն շաթլներից անջատվում են թռիչքի ժամանակ, ու անվտանգության նկատառումներով դա արվում է օվկիանոսի վրա: Բեզոսը մի քանի թիմերի հետ միասին սուզանավերով որոնում ու օվկիանոսի հատակից հանում է այդ պատմական արտեֆակտերը: Այդ հրթիռներից մեկի որոնումների վրա նա երեք շաբաթ է ծախսել:

3. Նա իր համար նորանոր նախագծեր է հորինում

Միայն Amazon–ը կառավարելը Բեզոսին այլեւս չի բավարարում, այնպես որ նա արդեն նոր ոլորտներ է նվաճում: Նա գնել է The Washington Post-ը, Ամերիկայի ամենահարգված թերթերից մեկը: Առայժմ նա ոչինչ չի փոխել թերթում, բացի էջերը ներբեռնելու արագությունից: 2000-ին, դեռ մինչեւ Իլոն Մասկը, Բեզոսը ստեղծել էր Blue Origin տիեզերական ընկերությունը: Դրա նպատակն էր յուրաքանչյուրին տալ տիեզերքում լինելու հնարավորություն: Նա նաեւ փորձում է հեշտացնել Amazon–ում ապրանքների առաքման գործընթացը՝ դրա համար օգտագործելով անօդաչու սարքեր: Եթե իհարկե կառավարությունը թույլատրի:

4. Առավոտյան նա անում է այն, ինչ մտքով անցնում է

Ի տարբերություն Սթիվ Ջոբսի, որը առավոտյան միշտ նույն նախաճաշն էր ուտում, որպեսզի իր եռանդը ավելորդ չծախսի նոր բան մտածելու վրա, Բեզոսը ձգտում է թարմ տպավորություններ փնտրել: Պատմում են, որ նա մի օր նախաճաշին պատվիրել էր խոզապուխտով ու սխտորի յոգուրտով ութնոտուկ, որպեսզի ավելի լավ հասկանա մեկ այլ տնօրենի նախասիրությունները, որի ընկերությունը հետագայում գնել է: Բեզոսը առավոտյան կոշտ գրաֆիկի կողմնակից չէ, նա առավոտյան խրհրդակցություններ չի կազմակերպում ու նախընտրում է ժամանակը հարազատների ընկերակցությամբ անցկացնել:

5. Նա ընտանիքին նվիրված մարդ է

Բեզոսի կենսաբանական հայրը մինչեւ վերջերս նույնիսկ չգիտեր, որ նա ողջ է: Բայց բեզոսն ինքը ձգտում է ճիշտ հայր լինել ու ընտանիքն առաջնային է համարում: Եվ նա մեծ ընտանիք ունի՝ Իլոնի Մասկի նման: Ինչպես արդեն նշեցինք, նա միշտ ձգտում է նախաճաշել ընտանիքի հետ, կնոջն ու չորս որդեգրած երեխաներին իր հետ տանում է հնագիտական նախագծերի՝ սուզանավերով ու ամեն կերպ ձգտում է մասնակցել ընտանեկան կյանքին, չնայած իր լարված գրաֆիկին: Մի խոսքով կարելի է ասել, որ Բեզոսն անում է այն ամենն, ինչ սիրտն ուզում է: Բայց կարեւոր դասը թերեւս այն է, որ ծրագրելով իր ամենօրյա կյանքը, Բեզոսը առաջին տեղում առողջությունն ու ընտանիքն է դնում, այլ ոչ թե բիզնեսը. Իսկ դո՞ւք:

Աղբյուրը՝ideanomics.ru



© NEWS.am STYLE