Ընտելացման դիետա

19:08   29 հունիսի, 2016

Անհրաժեշտ է աստիճանաբար սովորել ճիշտ սնվել: Հենց այդ պատճառով սննդակարգը բաժանվում է 6 փուլի` 3-ական օրով: Առաջին փուլում հնարավոր է նիհարել 3-4 կգ-ով: Բայց դիետան այնքան էլ հեշտ չէ պահել, ուստի առողջական խնդիրնեո ունեցողներին խորհուրդ չի տրվում։  

1-ին փուլ.

Ուտելն արգելված է: Կարելի է այնքան ջուր խմել, որքան կպահանջի օրգանիզմը:

2-րդ փուլ

Օրը 4 անգամ մեկական բաժակ մածուն ենք խմում:

3-րդ փուլ.

Առավոտյան մեկ բաժակ մածունից բացի վարսակի շիլա ենք ուտում: Սննդի մնացած 3 ընդունումներին` միայն մածուն:

4-րդ փուլ.

Նախաճաշ. մածուն եւ վարսակի շիլա:

Ճաշ. 200 գ հավի արգանակ մսի հետ:

Սննդի մնացած 2 ընդունումը` մածուն:

5-րդ փուլ.

Նախաճաշ. մածուն եւ վարսակի շիլա:

Ճաշ. 200 գ հավի արգանակ մսի հետ:

Հետճաշիկ. 200 գ ցանկացած միրգ կամ բանջարեղեն, բացառությամբ բանանի եւ կարտոֆիլի:

Ընթրիք. մի բաժակ մածուն: 

6-րդ փուլ.

Նախաճաշ. մածուն եւ վարսակի շիլա:

Ճաշ. 200 գ հավի արգանակ մսի հետ:

Հետճաշիկ. 200 գ հնդկաձավարի շիլա:

Ընթրիք. 200 գ ցանկացած միրգ կամ բանջարեղեն, բացառությամբ բանանի եւ կարտոֆիլի, մի բաժակ մածուն:

Վերջին փուլի ավարտից հետո անհրաժեշտ է 4-անգամյա սնունդը շարունակել փոքրիկ չափաբաժիններով: Սննդակարգի ընթացքում ստամոքսի չափերը փոքրանում են, այդ պատճառով շատ ուտելու ցանկություն չի լինում: 

 

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE