Փայլուն եւ թարմ ամառային դիմահարդարում, որով կգերեք շրջապատին (տեսանյութ)

17:09   14 հունիսի, 2016

Ամառն այն սեզոնն է, երբ բոլորս ցանկանում ենք լինել թարմ եւ գեղեցիկ, սակայն շատ հաճախ կիզիչ արեւը փչացնում է մեր ծրագրերը։

Ամռանը դիմահարդարումը, հատկապես, տուժում է, քանի որ սեւաներկն ու ստվերաներկերը երկար չեն պահպանվում դեմքի վրա եւ ժամեր անց լղոզվում են։ Այդ պատճառով շատ կանայք խուսափում են ցերեկային դիմահարդարումից։

Փոխարենը ձեր մտերիմներին եւ սիրելիներին կարող եք զարմացնել ձեր երեկոյան շլացուցիչ տեսքով։

Ինչպես նկատել եք՝ այս ամառ դիմահարդարման մեջ, կարծես թե, թրենդային են համարվում ոսկեգույն եւ շագանակագույն երանգները, որոնք, հատկապես, հարմար են երեկոյան look-ի համար։

Դիմահարդար Մաքենզի Հայաթը հենց այդպիսի մի դիմահարդարում է ներկայացնում YouTube-ի իր ալիքում։

Ոսկեգույն ստվերաներկով ուրվագծված ձեր աչքերն ու փայլուն շուրթերն անտարբեր չեն թողնի ձեզ շրջապատող մարդկանց։

Եթե ցանկանում եք շլացնել ձեր ամառային look-ով, ուրեմն հետեւեք դիմահարդարի ցուցումներին, որոնք մանրամասն ներկայացված են տեսանյութում։

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE