«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի դերասանուհի. Քիմ Քարդաշյանի սելֆիները ձանձրալի են, բայց նա դրանով կարիերա է կերտել

17:38   14 հունիսի, 2016

«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի դերասանուհի Քիմ Քեթրոլը Փիրս Մորգանի «Բարի լույս, Մեծ Բրիտանիա» շոուի հյուրն էր:

Եթե հիշում եք Քեթրոլի մարմնավորած հերոսուհուն՝ Սամանտային, որը շեղված էր սեքսի վրա, դուք կհասկանաք, թե ինչու են 60-ամյա դերակատարին հետեւյալ հարցը տվել.

«Ինչպե՞ս կմեկնաբանեիք Քիմ Քարդաշյանի հաջողությունը, որը մշտապես իր Instagram–ում մերկ սելֆիներ է հրապարակում»:

Ես չեմ դիտում Քարդաշյանների ռեալիթի շոուն, բայց կարծում եմ, որ չկա մեկը, ով երբեք նրանց մասին լսած չլինի: Ինչ վերաբերում է մերկ սելֆիներին, ապա իմ կարծիքով դա մի քիչ ձանձրալի է: Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է դրանով կարիերա կերտել, բայց նրան դա հաջողվել է»,- պատասխանել է դերասանուհին:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE