Առավոտյան մեկ բաժակ կաթը կօգնի նիհարել

22:27   26 փետրվարի, 2013

Ավստրալացի գիտնականներն ապացուցել են, որ մեկ բաժակ անյուղ կաթն ամեն օր նախաճաշին օգտագործելը նպաստում է նիհարելուն։

Ըստ Аргументы и Факты-ի, գիտնականները գիտափորձ են անցկացել 30 կամավորի հետ. նրանց կեսն առավոտյան հյութ է խմել, իսկ մյուս մասը՝ մեկ բաժակ կաթ։ Երկուսն էլ ճաշին նույն բանն են կերել։ Արդյունքում նրանք, ովքեր առավոտյան կաթ են խմել, ճաշին 9% -ով ավելի քիչ կալորիա են օգտագործել, քան նրանք, ովքեր հյութ են խմել։

Այսպիսով, գիտնականները եզրակացրել են, որ ամեն օր առավոտյան մեկ բաժակ կաթ խմելը թույլ չի տալիս ճաշին ավելորդ կիլոգրամներ հավաքել։



© NEWS.am STYLE