Քանյե Ուեսթը հայտարարել է շրջագայություն սկսելու մասին

12:04   15 հունիսի, 2016

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն արդեն Լոս Անջելես են վերադարձել Փարիզից, որտեղ նրանք միայն 24 ժամով էին ժամանել, որպեսզի մասնակցեն Harper’s Bazaar–ի համար ֆոտոշարքին՝ Կարլ Լագերդֆելդի ղեկավարությամբ: Քիմը մասնակցել է Կարլի ու ֆրանսիական Vogue-ի նախկին խմբագիր Կարին Ռոյտֆելդի Bazaar Icons ՝ «Harper's Bazaar-ի կուռքերը» նախագծին:

Վերադառնալով տուն՝ Քանյեն հայտարարել է, որ The Saint Pablo Tour շրջագայություն է սկսում ԱՄՆ-ում ու Կանադայում՝ իր նոր The Saint Pablo ալբոմին աջակցելու համար: 

Շրջագայությունը սկսվելու է օգոստոսի 25-ից Ինդիանապոլիսից, շարունակվելու է 40 քաղաքներում ու ավարտվելու հոկտեմբերի 29-ին Լաս Վեգասում:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE