ՈւՀԱ-ի հայկական հավաքական թիմը կմասնակցի «Голосящий КиВиН-2016» մրցույթ-փառատոնին

12:32   15 հունիսի, 2016

Ռուսաստանի Սվետլոգորսկ քաղաքում՝ Բալթիկ ծովի ափին, հուլիսի 17-ին տեղի կունենա ՈւՀԱ ամենահեղինակավոր «Голосящий КиВиН-2016» մրցույթ-փառատոնը, որին տեւական դադարից հետո կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքական թիմը՝ «Сборная Армении»։ Այդ մասին NEWS.am Style-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԿՎՆ-ի դպրոցական լիգայի տնօրեն եւ «Сборная Армении» թիմի ներկայացուցիչ Արամ Մելիքյանը:

Փառատոնը կհեռարձակի ռուսական Առաջին ալիքը։ Հինգ տարիների ընթացքում «Сборная Армении» թիմը հաջող մասնակցություն է ունեցել «АМИК» հեռուստատեսային ստեղծագործական միավորման Մոսկվայի, Մինսկի, Սոչիի, Սանկտ Պետերբուրգի, Կուրսկի եւ Տոլյատիի պաշտոնական լիգաներում: 2016-ին վերակազմավորված թիմը արդեն երկրորդ անգամ Տոլյատիում հաջող հանդես է գալիս հեռուստատեսային «Первая лига»-ում:

Հիշեցնենք, որ Սոչի քաղաքում ընթացող КИВИН-2016 միջազգային փառատոնի ժամանակ Ալեքսանդր Մասլյակովը անձամբ հրավիրել է թիմին մասնակցել ակումբի ամենահեղինակավոր «Голосящий КИВИН» փառատոն-մրցույթին:



© NEWS.am STYLE