Սոֆի Մխեյանը՝ «Wiwivision 2016» այլընտրանքային երգի մրցույթի եզրափակիչում

15:53   15 հունիսի, 2016

Բրիտանական հայտնի Wiwibloggs-ը, որը միայն Եվրատեսիլ երգի մրցույթն է լուսաբանում, կայքի այցելուների շրջանում հայտարարել է նոր մրցույթ՝ «Wiwivision 2016»։ Այլընտրանքային երգի այս մրցույթում որպես Հայաստանի ներկայացուցիչ ընտրվել է Սոֆի Մխեյանը, որի անցյալ տարի թողարկված «Համաձայն եմ» ստեղծագործությունը հայտնվել է մրցույթի եզրափակիչում։

«Wiwivision 2016»-ի  առաջին կիսաեզրափակիչում Սոֆիի «Համաձայն եմ» երգը 20 այլ ստեղծագործությունների հետ պայքարում էր հաջորդ փուլ անցնելու համար։ Այսօր հայտնի է դարձել, որ երգչուհին այն 13 երջանիկներից է, որոնք կշարունակեն մրցույթը եզրափակիչում։

Հիշեցնենք, որ «Wiwivision»-ը «Եվրատեսիլ» մրցույթի կրկնօրինակն է՝ մի քանի տարբերությամբ։ Մասնակից արտիստներին ընտրում են հենց իրենք՝ բլոգերները։ Քվեարկության վերջնական արդյունքը դարձյալ կազմվում է 50/50 հարաբերակցությամբ՝ հիմնվելով կայքի այցելուների (ոչ թե հեռուստադիտողների) եւ բլոգերներից կազմված ժյուրիի (ոչ պրոֆեսիոնալ) ձայների վրա։

 



© NEWS.am STYLE