Ժաննա Ֆրիսկեի ժառանգությունը տնօրինելու է հաղորդավար Դմիտրի Շեպելեւը

18:24   15 հունիսի, 2016

2015-ի հունիսի 15-ին կյանքից հեռացավ Ժաննա Ֆրիսկեն: Երգչուհին մահացավ գլխուղեղի քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո՝ թողնելով փոքրիկ որդուն՝ Պլատոնին: Նրա մահվանից հետո երգչուհու հայրը՝ Վլադիմիր Բորիսին ու քաղաքացիական ամուսինը՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւը, մշտապես վիճում են ու իրար դատի տալիս՝ երեք տարեկան երեխայի խնամակալության իրավունքի համար:

Հանգուցյալ երգչուհու հոր դատապաշտպանը КП-ին հայտնել է, որ ոչ ոք Դմիտրի Շեպելեւից չի վերցնի նրա որդուն:

Երգչուհու հայրը ընդունում է, որ Շեպելեւն է Պլատոնի հայրը ու մտադիր չէ նրանից խլել որդուն:

«Ինչի՞ հիման վրա: Պլատոնն ունի հայր՝ Շեպելեւը: Ոչ ոք մտադիր չէ նրանից խլել երեխային»,- ասել է Վլադիմիր Ֆրիսկեի փաստաբանը:

Ինչ վեչաբերում է երգչուհու ժառանգությանը՝ ապա փաստաբանն ասել է, որ Ժաննայի ծնողները ժառանգության իրենց բաժինը Պլատոնին են փոխանցել, այսինքն փաստացի՝ Շեպելեւին: Ե՛վ բնակարանի իրենց մասնաբաժինը, ե՛ւ տան կեսը, ե՛ւ նույնիսկ այն գումարը, որը մնացել էր Ժաննայի բանկային հաշիվների վրա: Ամեն ինձ տվել են, միայն թե հանդիպեն թոռնիկի հետ: Երգչուհու ժառանգությունը փաստորեն բաժին է հասել Դմիտրի Շեպելեւին, ավելի ճիշտ Պլատոնին:

«Փաստացի՝ այո: Ավելի ճիշտ Պլատոնին: Բայց Պլատոնի գումարները կարող է տնօրինել  Շեպելեւը որպես հայր ու խնամակալ: Դրանք փոքր գումարներ չեն: Ժաննան 20 տարի աշխատել է շոու բիզնեսում ու լավ գումարներ է վաստակել: Իսկ նրա ունեցվածքը կտնօրինի Պլատոնը, երբ չափահաս դառնա: Մենք հույս ունենք, որ Շեպելեւն էլ իր հերթին ընդառաջ կգնա ու չի խոչընդոտի, որ հարազատները հանդիպեն տղայի հետ»,- հավելել է դատապաշտպանը:

 



© NEWS.am STYLE