Քիմ Քարդաշյանը դստեր տարեդարձը Դիսնեյլենդում է նշել

10:16   16 հունիսի, 2016

Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի դուստրը՝ փոքրիկ Նորթը, երեկ 3 տարեկան դարձավ: Զույգը Նորթի ծնունդը տոնում էր Դիսնեյլենդում: Քանյեին եւ Քիմին ընկերակցում էին Քորթնին՝ երեխաների՝ Մեյսոնի ու Պենելոպայի հետ (աղջիկը հուլիսի 8-ին 4 տարեկան կդառնա), Քորթնիի նախկին բոյֆրենդ ու երեխաների հայր Սքոթ Դիսիքը, նաեւ Նորթի ընկերները:

Նորթը արքայադստեր կերպարով էր, ինչի մասին է վկայում նաեւ 35-ամյա հեռուստաաստղի Instagram-ը:

Ծնողները իրենք էլ դեմ չէին մի քիչ զվարճանալ: 

Երեխաները օգտվեցին գրեթե բոլոր ատրակցիոններից: 

Ծննդյան տոնակատարության երկրորդ մասը համացանցում դեռ չի հայտնվել, այնպես որ մենք քիչ ավելի ուշ կտեսնենք, թե ինչպես է Քարդաշյանների գերդաստանը տոնական տորթը Նորթին մատուցում:

Աղբյուր՝  Daily Mail
Լուսանկարներ՝ Splash, X17Online



© NEWS.am STYLE