Թեյլոր Սվիֆթին «բռնացրել են» նոր սիրեկանի հետ

12:07   16 հունիսի, 2016

Դե, տեսնենք թե ինչեր են պարզվում: Թեյլոր Սվիֆթի ու Քելվին Հարիսի երկրպագուները չէին ակնկալում, որ զույգը կբաժանվի, սակայն երգչուհին ու դիջեյը բաժանվեցին 15 ամսվա հարաբերություններից հետո՝ առանց առանձնապես բացատրելու բաժանման պատճառները: Բայց հիմա ամեն ինչ կարծես թե հասկանալի է դառնում: Եվ այսպես.

Մինչ Թեյլորի բնակարանում վերանորոգում է արվում, լողավազան են տեղադրում, անուղղելի պապարացիները հաջողացնում են 26-ամյա երգչուհուն որսալ 35-ամյա բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնի հետ:

Սիրահարները այդ օրը միասին են անցկացրել լողափին, ինչը պապարացիները լուսանկարել են բրիտանական The Sun պարբերականի համար: Թեյլորն ու Թոմը քարերի վրա նստած համբուրվում էին ու բոլորովին ուշադրություն չէին դարձնում լողափին զբոսնող մարդկանց:

Բայց սա դեռ ամենը չէ, Քելվին Հարիսը կասկածում էր, որ երգչուհին կողմնակի սիրային կապ ունի, եւ հենց դա էր դարձել նրանց գժտության պատճառը դեռ երկու ամիս առաջ, երբ մայիսին՝ Met Gala-ում Թեյլորը կրքոտ պարում էր Թոմի հետ:

Աղբյուր՝ TMZ



© NEWS.am STYLE