16:20 16 հունիսի, 2016Սելֆին լողազգեստով կամ առանց դրա, այն էլ հայելու առաջ՝ Քիմ Քարդաշյանի ոճն է: Բայց հայուհին 35 տարեկան է, ու նա հաստատ մտածում է, թե ով պետք է իրեն փոխարինի մոտ ապագայում: Եվ ըստ ամենայնի, նրան փոխարինողը Քայլի Ջենները կլինի, քանի որ հագուստից բացի, 18-ամյա հեռուստաաստղը կրկնօրինակում է նաեւ ավագ քրոջ սելֆիի ոճը:
Իր Instagram–ում ի ուրախություն 63.8 մլն բաժանորդների՝ Քայլին հրապարակել է լողազգեստով սելֆի:

Իսկ Քայլիի անձնական կյանքում, նշենք, որ ամեն ինչ լավ է։
Լուրերը, թե Թայգայից բաժանվելուց հետո աղջիկը սիրային հարաբերությունների մեջ է ռեփեր PartyNextDoor–ի հետ, կարծես թե հաստատվում են: Քայլին ու երաժիշտը սկսել են հանդիպել ու նրանց մոտ ամեն ինչ լավ է:
