Կհաջողվի՞ լուծել այս մաթեմատիկական «ծաղկային գլուխկոտրուկը»

14:27   16 հունիսի, 2016

Այս անձրեւին միայն հանելուկներն ու մաթեմատիկական խնդիրներն էին պակասSmile։ Բայց բրիտանական Daily mail-ում հայտնված այս «ծաղկային գլուխկոտրուկը» չէինք կարող անտեսել։ Խնդրի լուծումը գտնելու համար պետք է անցնել 3 պարզ քայլ եւ վերջում ստանալ ճիշտ պատասխանը։ Բայց պարզվում է հազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել այն։  

Մինչ դուք կսկսեք հաշվարկն ու կառաջարկեք ձեր տարբերակը, հուշում՝ ճիշտ պատասխանը գտնելու համար պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն ծաղիկների գույնին, այլեւ դրանց թերթիկների քանակին։

Հիշեք ձեր պատասխանը։

Իսկ այժմ խնդրի լուծումը.

Առաջին քայլից պարզ է դառնում, որ կարմիր ծաղկի «արժեքը» 20 է, կապույտ ծաղկինը՝ 5, երկու դեղին ծաղիկները միասին կազմում են 2, յուրաքանչյուրը՝ 1։ Եվ ահա խնդրի թաքնված գաղտնիքը. վերջին քայլում պատկերված կապույտ ծաղիկն ունի 4 թերթ, ուստի ստացվում է՝ 1+ 20 x 4= 81։

Պատասխան՝ 81

 



© NEWS.am STYLE