17:25 16 հունիսի, 2016Այնուամենայնիվ...
Այնուամենայնիվ, մենք իրավացի էինք, երբ այսօր առավոտյան ենթադրում էինք, թե որն է Թեյլոր Սվիֆթի ու Քելվին Հարիսի հարաբերությունների խզման պատճառը:

Դիջեյը, որի հետ երգչուհին այս տարվա մարտին կղզիներում այդքան կրքոտ համբուրվում էր, հիմա արդեն մնացել է խաղից դուրս, քանի որ 26-ամյա հանրահայտ երգչուհին հիմա 35-ամյա բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնի հետ է:

Վերջինի հետ պապարացիները Սվիֆթին «բռնացրել են» լողափին հանգստանալիս, իսկ հենց Թոմի հետ համբուրվող Սվիֆթի լուսանկարները հայտնվել է համացանցում, Քելվինը երգչուհուն հեռացրել է իր միկրոբլոգներից:

«Թեյլորն ու Քելվինը լուրջ հարաբերություններ ունեին, բայց նա կասկածում էր, որ Թեյլորը ինչ-որ բան է թաքցնում իրենից դեռ մայիսի սկզբին: Եվ երբ մամուլում հայտնվել են Թեյլորի ու Թոմի լուսանկարները, կասկածներն արդարացել են: Նա բարկանում է ու իրեն դավաճանված է զգում: Երբ նա տեսել է լուսանկարը՝ միանգամից հիշել է Met Gala –ի իրադարձությունները: Քելվինի մոտ շատ հարցեր կան, նա հիասթափված է Թեյլորից: Նա չէր կարծում, որ նա կարող էր այդպես վարվել: Հիմա նա Քելվինի աչքերում վատ լույսի ներքո է ներկայացել»:

Դիջեյը ոչ միայն Թեյլորին ու նրա եղբորը հեռացրել է սոցցանցերից, այլեւ ջնջել իր նախկին սիրեցյալի հետ բոլոր համատեղ լուսանկարները ու երգչուհուց բաժանվելուց հետո իր հրապարակած թվիթը, որում ասում է, որ չնայած բաժանմանը՝ ինքը դեռ սիրում ու հարգում է նրան:
Աղբյուր՝ Daily Mail