Ինչպես է ներքնազգեստի գույնը ազդում տրամադրության վրա

21:47   16 հունիսի, 2016

«Հագիր գեղեցիկ ներքնազգեստ եւ ամուսինդ կողքիդ կմնա». ավստրալացի հայտնի մոդել Միրանդա Քերի այս խոսքերին այժմ կարելի է մի փոքրիկ հավելում անել։

Պարզվում է, որ ներքնազգեստ ընտրելիս պետք է ոչ միայն հաշվի առնել դրա գեղեցկությունն ու որակը, այլեւ գույնը, քանի որ այն ազդեցություն ունի ձեր տրամադրության վրա։  

Գույների խորհրդատու (այո, այդպիսի աշխատանք կա) Էնջլ Օ՚Բրայանթը պնդում է, որ ներքնազգեստը ազդում է ձեր օրվա տրամադրության եւ էներգիայի վրա՝ թեկուզ ոչ մեկը չի տեսնում այն։

«Ամեն գույն իր յուրօրինակ ազդեցություն է ունենում մարմնի վրա։ Այն մաշկի միջոցով անցնում է ամբողջ մարմնով եւ հասնում ուղեղին։ Մարդու ստամոքսի ստորին հատվածում (որտեղ սովորաբար կիսավարտիքն ավարտվում է)  առկա է չակրա, ինչի շնորհիվ էլ կատարվում է այդ ազդեցությունը»,- համոզված է Օ՚Բրայանթը։

Ահա թե ինչ տրամադրություն են փոխանցում ներքնազգեստի տարբեր գույները՝

Կապույտ – ես իշխող եմ, հուսալի եւ ինքնավստահ

Վարդագույն -  ես կարեկցող եմ, կարող ես գրկել ինձ

Կարմիր – ես սեքսուալ եմ, ակտիվ եւ զգայուն

Մանուշակագույն – ես հավատարիմ ընկեր եմ

Կանաչ – ես ապահով եմ եւ կարող եմ հոգ տանել ուրիշների մասին

Բաց երկնագույն – ես ստեղծագործ միտք ունեմ

Զմրուխտե կանաչ – ես հանգիստ եմ

 

Ոսկեգույն – ես թանկ գին ունեմ եւ ազնվական են 

Բաց մանուշակագույն -  ես հոգեպես զգայուն եմ

Արծաթագույն – ես ռոմանտիկ եմ

 

Դեղին – ես ակտիվ եմ եւ շատ խելացի

Նարնջագույն – ես հիանալիորեն հաղորդակցվում եմ մարդկանց հետ

Էնջլը նաեւ մի քանի խորհուրդ է տվել։ Օրինակ՝ կարեւոր հանդիպումների եւ հարցազրույցների գնալիս ընտրեք կապույտ ներքնազգեստը՝ ավելի ինքնավստահ ու պրոֆեսիոնալ լինելու համար։ Առողջ քուն կապահովեն բաց կապույտ կամ բաց վարդագույն ներքնազգեստները, որովհետեւ այդ գույներն օգնում են լիարժեք լիցքաթափվել։

Մասնագետը պնդում է, որ ամենաբացասականը սեւ, սպիտակ եւ մոխրագույն ներքնազգետներն են եւ խորհուրդ է տալիս խուսափել դրանից։

«Սեւը սպանում է էներգիան եւ այն սեքսուալ գույն չէ, ինչպես պնդում են շատերը՝ իրենց ապրանքը իրացնելու համար։ Մոխրագույնը հուշում է, որ իր տերը կամ տիրուհին հետաքրքրված չէ ոչ մեկով։ Իսկ սպիտակը կարծես «ստիպում է» մենակ մնալ»։

Հետաքրքիր էր իմանալ Էնջլ Օ՚Բրայանթի խորհուրդները, իսկ դրանց հետեւել կամ չհետեւելը թողնում ենք ձեզ։

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE