10:14 17 հունիսի, 2016Եվ այսպես համացանցում քննարկում են «Եվրո 2016»-ն ու GQ պարբերականի համար Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը:

Ֆոտոշարքի մասին կցանկանայինք մի քանի հանգամանք նշել:

Քիմ Քարդաշյանը վաղուց է առաջ անցել բազմաթիվ մոդելներից, քանի որ Vogue, Harper's Bazaar եւ GQ–ի նման ամսագրերը արդեն շատ քիչ են հետաքրքրվում դասական մոդելներով:
Քիմի ֆենոմենը, ինչպես Քիմ Քեթրոլն է նշել, անբացատրելի է՝ «կարելի է չդիտել Քարդաշյանների ընտանեկան շոուն, բայց դրա մասին չիմանալն անհնար է»:

Հայուհին 35 տարեկանում իր սելֆիների ու սոցցանցերի շնորհիվ միլիոններ է վաստակել, ու միլիոնատեր կնոջը հանրահայտ պարբերականի համար լուսանկարել է աշխարհի ամենահեղինակավոր լուսանկարիչների դուետը՝ Մերթ Աթլասն ու Մարկուս Պիգգոտը:
GQ–ն գիտի, ինչպես նշի իր տասնամյակը. Քիմի լուսանկարով շապիկն ու էջերին նրա լուսանկարները՝ հենց այն է ինչ պետք է:
Քիմի համար սա առաջին ֆոտոշարքն է GQ–ի համար:

Եթե դուք հետեւում եք TMZ եւ Daily Mail պարբերականների բլոգներին, ապա կհասկանաք մի բան՝ Քիմը համաշխարհային ֆենոմեն է, որը ուզենք թե չուզենք արագ ու որակյալ ձեւով նվաճել է սոցցանցերը: Հայուհու ֆոտոշարքի շուրջ քննարկումը մեկնաբանությունների քանակով գերազանցում է ցանկացած քաղաքական նորությունների քննարկումները:

