11:04 17 հունիսի, 2016Մինչ համացանցը բուռն քննարկում է Քիմ Քարդաշյանի ֆոտոշարքը ամերիկյան GQ պարբերականի համար, շտապում ենք ձեր ուշադրությունը 35 ամյա հեռուստաաստղի կրծքից տեղափոխել պարբերականին տված նրա հարցազրույցի ուղղությամբ: Ահա մի քանի հետաքրքիր պահ, որոնց արժե անդրադառնալ.
Եվ այսպես Թեյլոր Սվիֆթի հետ հայտնի վիճաբանության մասին (Քանյեն իր նոր երգերից մեկում վիրավորական արտահայտություններ էր արել Թեյլորի հասցեին՝ հետագայում հայտնելով , որ երգի տողերը նախապես համաձայնեցված էին երգչուհու հետ, ինչը սակայն Սվիֆթը առայսօր հերքում է ) Քիմն ասել է.

«Նա իհարկե ամեն ինչի մասին գիտեր: Ձեւացնում է, թե չգիտի: Ես երդվում եմ, որ իմ ամուսինը օրվա ընթացքում այնքան շատ կեղտի հետ գործ ունի, որ արդեն վաղուց պահպանում է բոլոր անհրաժեշտ կանոնները: Նա զանգել է Թեյլորին, որպեսզի թույլատվություն ստանա: Գրողը տանի, հիմիկվա ռեփերներից ո՞վ է զանգում աղջկան, որպեսզի թույլատվություն ստանա նրա անունն իր երգում հիշատակելու համար: Այնքան շատ մարդ է ներկա եղել Քանյեի զանգին: Վկաներ կան: Ես չգիտեմ, թե Թեյլորն ինչու է հետո որոշել հետ կանգնել իր ասածներից ու ամեն ինչ հերքել: Նա մեզ ասել էր, որ «Գրեմմի» մրցանակաբախշության ժամանակ կհայտնի, որ տեղյակ է եղել երգի այդ տողերի մասին, բայց արեց հակառակը՝ իրեն որպես զոհ ներկայացնելով: Թեյլորը խաբեց Քանյե Ուեսթին: Դրանից հետո մենք նրա հետ այլեւս շփում չենք ունեցել: Գուցե միայն նամակը, որը մեզ նրա փաստաբանն է փոխանցել, որտեղ գրված է «Մի հրապարակեք մեր հեռախոսազրույցի ձայնագրությունը, ոչնչացրեք այն»:

Ռոբի ու Բլեք Չայնայի մասին
«Մենք բոլորս երջանիկ ենք, քանի որ տեսնում ենք, որ Ռոբն է երջանիկ: Նա զբաղված է իր առողջական վիճակով, Չայնան հրաշալի աղջիկ է: Մենք Չայնայի հետ ոչ մի տարաձայնություն չունենք, մամուլը հերթական անգամ ամեն ինչ ուռճացրել է»:
Աղբյուր՝ Just Jared