Համացանցում ծաղրում են Թեյլոր Սվիֆթին ու նրա նոր սիրեկանին

12:31   17 հունիսի, 2016

Երեկ լրատվամիջոցները համատարած քննարկում էին Թեյլոր Սվիֆթի նոր սիրային կապը, ինչի համար առիթ էր դարձել այն, որ 35–ամյա բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնին ու 26-ամյա երգչուհուն համբուրվելիս են տեսել ծովի ափին ռոմանտիկ ժամադրության ժամանակ:

Միաժամանակ երգչուհու նախկին բոյֆրենդը՝ դիջեյ Քելվին Հարիսը, Թեյլորին ջնջել է սոցցանցերի իր էջերից:

Իսկ մինչ այդ Թեյլոր Սվիֆթի եւ Թոմ Հիդլսթոնի սիրային կապը համացանցում մեմերի ստեղծման առիթ է դարձել

Ռոդ Այլենդի լողափին զույգի լուսանկարները համացանցի որոշ օգտատերերի բեմադրված են թվացել:

Համացանցի օգտատերերը սկսել են կատակել այն թեմայով, թե ինչ անբնական տեսք ունի այս զույգը: Համացանցում հիշել են նաեւ Թեյլոր Սվիֆթի բոլոր մյուս նախկին բոյֆրենդների ու այն մասին, թե ինչպես է բաժանվելուց հետո միշտ նոր երգ գրում նախկին բոյֆրենդի մասին՝ հիշատակելով անձնական կյանքը մամուլի ուշադրությունը գրավելու համար օգտագործելու նրա սովորության մասին:



© NEWS.am STYLE