Աստղային make up. «ԴոՄիՆո» սիթքոմի դերասանուհի Ելենա Վարդանյանի գրավիչ կերպարները (ֆոտո)

17:10   17 հունիսի, 2016

«ԴոՄիՆո» սիթքոմում նկարահանվող դերասանուհի Ելենա Վարդանյանն, անխոս, աչքի է ընկնում իր վառ եւ շլացնող արտաքինով։ Շիկահեր դերասանուհուն հաճախ են նմանեցնում բոլոր ժամանակների ամենագրավիչ եւ սեքսուալ կնոջը՝ Մերլին Մոնրոյին։

Ելենան, իսկապես, նման է Մոնրոյին իր կանացիությամբ։ Այդ նմանությունն էլ ավելի է շեշտադրվում դիմահարդարման միջոցով։ Ելենան եւս աչքերն ընդգծում է գեղեցիկ սլաքներով, իսկ շուրթերը՝ կարմիր երանգի շրթներկով։

Այս դիմահարդարումը, կարելի է ասել, այցեքարտ է դարձել  դերասանուհու համար։

«ԴոՄիՆո» սիթքոմի Նելլի Վարդանովնայի դիմահարդարման օրինակներից մի քանիսը ներկայացնում ենք լուսանկարների տեսքով․

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE