50-ամյա Ջանեթ Ջեքսոնի եղբայրը պատմել է քրոջ հղիության մասին

12:10   18 հունիսի, 2016

50-ամյա Ջանեթ Ջեքսոնի ավագ եղբայրը` Տիտոն, պատմել է, թե ինչպես է անցնում ավագ քրոջ հղիությունը: ETOnline-ը հայտնում է, որ Տիտոն հերքել է այն լուրերը, թե իր աստղային քրոջ երեխային կրում է փոխնակ մայրը:  

«Ջանեթը լավ է, նա հեշտ է տանում հղիությունը: Ինչպես գիտեք, նա նույնիսկ չեղյալ է համարել հյուրախաղային շրջագայությունը, որպեսզի հոգ տանի իր մասին»,– նշել է Տիտո Ջեքսոնը:

Հայտնի է նաեւ, որ Ջանեթը որոշում է կայացրել չպարզել ապագա երեխայի սեռը: Նրա խոսքով, իր համար կարեւոր է սոսկ այն, որ նա առողջ ծնվի:  Չնայած Ջանեթի մյուս եղբայր Ջերմեյնը երազում է, որ քույրն աղջիկ ունենա. 

«Ես հպարտանում եմ, որ քեռի եմ դառնալու եւ չեմ կարողանում սպասել մինչեւ այն պահը, երբ կտեսնեմ, թե զարմուհիս ինչ տեսք ունի: Այո, ես հույս ունեմ, որ աղջիկ կլինի: Մեր ընտանիքում չափից շատ են տղաները»:



© NEWS.am STYLE