Կարտոֆիլով եւ հանքային ջրով դիետա

19:07   2 հուլիսի, 2016

Կարտոֆիլը հագեցնող բանջարեղեն է, որը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով: Բացի այդ, այն շատ սննդարար է, ինչի շնորհիվ դուք քաղց չեք զգա: Այս սննդակարգը հաշվի է առնված 1 շաբաթի համար, որի ընթացքում կարելի է մինչեւ 5 կգ նիհարել: Սակայն երեկոյան թույլատրվում է ընդամենը հանքային ջուր խմել, իսկ դա այնքան էլ հեշտ փորձություն չէ: Որպեսզի ստամոքսը քաղցից չկծկվի, քնից առաջ կարելի է մածուն խմել: 

Երկուշաբթի

Նախաճաշ. Կարտոֆիլային պյուրե՝ կաթով եւ կարագով, մի բաժակ հանքային ջուր: 

Ճաշ. Ոչ ճարպոտ տավարի մսով, կարտոֆիլով ապուր: Մի բաժակ հանքային ջուր:

Երեքշաբթի

Նախաճաշ. Կարտոֆիլային թխվածքաճաշ՝ բանջարեղենով։ Մի բաժակ հանքային ջուր: 

Ճաշ. Ոչ ճարպոտ հավի արգանակ: Կարտոֆիլային աղցան, որի վրա բուսական յուղ է լցված: Մի բաժակ հանքային ջուր: 

Չորեքշաբթի

Նախաճաշ. Կարտոֆիլով վարենիկներ, որոնց վրա թթվասեր է լցված: Մի բաժակ հանքային ջուր:  

Ճաշ. Կարտոֆիլով եւ բրնձով ապուր: Հանքային ջուր: 

Հինգշաբթի

Խաշած կարտոֆիլ կաթի հետ: Հանքային ջուր: 

Ճաշ. Կարտոֆիլային ապուր՝ ձավարեղենով: Վարունգով աղցան բուսական յուղով: Հանքային ջուր: 

Ուրբաթ

Նախաճաշ. Կճեպով խաշած կարտոֆիլ, խաշած լոբի՝ բուսական յուղով: Հանքային ջուր: 

Ճաշ. Կարտոֆիլային ապուր-խյուս: Բանջարեղենով աղցան (վարունգ, կաղամբ եւ քաղցր պղպեղ)՝ բուսական յուղով:

Շաբաթ

Նախաճաշ. Կարտոֆիլի թխվածքաճաշ՝ բանջարեղենով կամ պանրով: Հանքային ջուր: 

Ճաշ. Կարտոֆիլային սուպ տոմատի մածուկով: Լոլիկով աղցան՝ բուսական յուղով: 

Կիրակի

Նախաճաշ. Կարտոֆիլային յուղաբլիթ թթվասերով, վարունգով աղցան: Հանքային ջուր: 

Ճաշ. Կարտոֆիլային ապուր՝ հավի արգանակով: Բազուկով, թարմ վարունգով եւ կաղամբով աղցան, որի վրա մածուն է լցված:  

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE