Դիետա տղամարդկանց համար

19:22   8 հուլիսի, 2016

Քաշի հետ խնդիրներ ունենում են ոչ միայն կանայք։ Ազատվել «գարեջրային փորից» կօգնի այս բավականին կշտացնող դիետան, 1700 կկալ կալորեականությամբ։

Դիետայից կարելի է օգտվել մինչև երկու ամիս։

Օրվա ընթացքում կարելի խմել ջուր, թեյ և սուրճ առանց շաքարավազի։ Թույլատրվում է ալկոհոլի փոքր չափաբաժին։

Բանջարեղենի մեջ չի կարելի ավելավնել բուսայուղ և մայոնեզ։ Ցանկության դեպքում ավելացրեք կիտրոնի հյութ, քացախ, համեմունքներ, կանաչեղեն, սղտոր։

Ընտրեք նախաճաշի, ճաշի և ընթրիկի առաջրկված տարբերակներից մեկը ։

Նախաճաշ

1․ կաթով ոչ քաղցր թեփ (25 գր),125 մլ․ նարնջի հյութ առանց շաքարավազի, 1 գդալ ջեմով  2 հատ կրեկեր, խնձոր կամ նարինջ։
2․կես թուրինջ, խաշած ձու, մեկ կտոր հաց, լոլիկ, սունկ 50 գր․
3․տոստ, լոլիկ, տանձ

Երկրորդ նախաճաշ

Միրգ

Ճաշ

1․եփած կարտոֆիլ 175 գր․,թյուննոս 90 գր․, նարինջ
2․հավի, ապուխտի կամ հնդկահավի  մեկ կտոր, բանջարեղենով աղցան կիտրոնի հյութով, մեկ բաժակ մածուն առանց շաքարավազի

Հետճաշիկ

Միրգ

Ընթրիկ

1․Ցանկացած տապակած մսի 75 գր․, ցածր յուղայնությամբ կաթով կարտոֆիլային պյուրե 75 գր․,բլիթ, շոգեխաշած խնձոր, 50 գր․ չամիչ
2․հավի միս 200 գր․, բլիթ, նարինջ
3․առանց բուսայուղի պատրաստած լյարդ 100 գր․, բանջարեղենով աղցան, 75 գր․ եփած կարտոֆիլ, խնձոր
4․լոլիկով , կանաչիով և սղտորով շոգեխաշած միս 100 գր․, 50 գր․ սպագետտի

Աղանդեր

1․թեփով հաց  ջեմով կամ մուրաբայով
250 գր․ պանիր
3․2  չոր բիսկվիթ
4․ հավի մսով և պանրով լցոնած բլիթ



Աղբլուրը՝  Dieta.ru




© NEWS.am STYLE