Դիետայի 10 մթերք

19:06   4 հուլիսի, 2016

«Տասը մթերքի» սննդակարգը ենթադրում է սնունդը սահմանափակել հետեւյալ 10 մթերքներով.

1. հավի կրծքամիս,

2. ձու,

3. մածուն,

4. լոլիկ,

5. վարունգ,

6. դդմիկ

7. սպիտակ կաղամբ կամ ծաղկակաղամբ,

8. սմբուկ,

9. սնկեր,

10. խնձոր:

Անհրաժեշտ է ամեն օր սննդակարգում ներառել մթերքներ այս ցուցակից՝ միաժամանակ սննդի քանակը սահմանափակելով 1,5 կգ-ով:

Վերոհիշյալ ցուցակին ամեն օր կարելի է հավելել.

1 գլուխ սոխ, սխտոր, համեմ, մաղադանոս, կիտրոնի հյութ, 1 թ.գ. մեղր, կանաչ թեյ, 1 թ.գ. ձիթապտղի յուղ, մի կտոր սեւ հաց: 

Սննդակարգը, որը նախատեսված է 1 շաբաթի համար, ակնհայտորեն կիսաքաղցածների թվին չի դասվում. հնարավոր է առավելագույնը 1,5 կգ նիհարել: Բայց չմոռանանք, որ սննդակարգի մասնագետները շաբաթը 1-1,5 կգ ցուցանիշն առավել ընդունելի են համարում մեր առողջության համար: Եթե խելամիտ կերպով համադրենք մթերքները, կարելի է սննդակարգը երկարաձգել եւս մեկ շաբաթով: 

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE