Ավետ Բարսեղյանը, Արմինկան, Արեւիկ Ուդումյանը եւ ուրիշներ՝ Գոհար Գասպարյանի հարսանիքին

10:50   20 հունիսի, 2016

Հունիսի 19-ին կայացավ հաղորդավարուհի, «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի եւ իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանի հարսանեկան արարողությունը։ Իր կյանքի ամենակարեւոր օրը Գոհարը ներկայացել էր Ֆաինա Հարությունյանի մոդելավորած զգեստով։ Գոհարի եւ Նարեկի պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում։

Видео опубликовано Hope For The Best (@preparefortheworst97)

Զույգի հարսանիքին հրավիրված են եղել հարազատներ, մտերիմ բարեկամներ, Հանրային հեռուստաընկերության անձնակազմից գործընկերներ, ինչպես նաեւ ընկերներ։ Երեկոյի հանդիսավարն էր Ավետ Բարսեղյանը։

Видео опубликовано Hope For The Best (@preparefortheworst97)

Հարսենական տորթն ու թխվածքաբլիթներն իրենց գեղեցիկ տեսքով եւ դիզայնով ավելի էին քաղցրացնում մթնոլորտը։ 

Фото опубликовано Hope For The Best (@preparefortheworst97)

Համացանցում հայտնված լուսանկարներից  պարզ է դառնում, որ հայտնի հյուրերից ներկա են եղել երգչուհի Արմինկան, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը՝ ամուսնու հետ, պարուհի Վարդուհի Ալեքսանյանը եւ ուրիշներ։

 

 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Instagram



© NEWS.am STYLE