ՄԻԱՎ վարակակիր Չառլի Շինը խոստովանել է, որ ինտիմ կապ է ունեցել նախարարի դստեր հետ

15:06   20 հունիսի, 2016

Անցած տարի հայտնի ամերիկյան դերասան Չառլի Շինը խոստովանել էր, որ ՄԻԱՎ վարակակիր է:

Բազմաթիվ աղջիկներ դերասանին դատի են տվել այն բանի համար, որ նա, իմանալով իր ախտորոշման մասին, նախօրոք չի զգուշացրել իր զուգընկերուհիներին:

Շինի սեքս օրգիաներն անցել են առանց տարրական հակաբեղմնավորիչների, ինչի հետեւանքով Չառլին հիմա դատարանից դատարան է շրջում:

Երեկ Շինը Փիրս Մորգանի շոուի ժամանակ պատմել է այն մասին, որ 20 տարի առաջ ինտիմ կապ է ունեցել Բրիտանիայի նախարարներից մեկի դստեր հետ:

«Չեմ կարող ասել, որ նա հանրահայտ անձնավորություն էր: Իսկ ահա նրա հայրը շատ հայտնի մարդ է»։

Չինովնիկի անունը դերասանը հրաժարվել է ասել, բայց երբ նրան հարցրել են, թե ինչ պաշտոն էր նա զբաղեցնում՝ Շինը պատասխանել է «Կա՞ նման պաշտոն՝ ներքին գործերի նախարար, կամ դրա նման մի բան»:

Շինը պատմել է, որ չնայած իր մահացու հիվանդությանը՝ առայսօր սեքսով է զբաղվում: Չնայած նա նաեւ մտադիր է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ծնողների հետ:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE