Իվետա եւ Մարիաննա Մուկուչյանները՝ իսպանական «Sónar» փառատոնին

13:22   20 հունիսի, 2016

Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ 2016»-ից հետո որոշել է քրոջ՝ ոճաբան եւ դիամահարդար Մարիաննա Մուկուչյանի հետ մեկնել ճանապարհորդության դեպի Եվրոպա։ Առաջին կանգառը Հունաստանն էր, որից հետո քույրերը հասել են արեւոտ Իսպանիա։

Фото опубликовано www.marianna-mukuchyan.com (@marianna_mukuchyan)

Բարսելոնայում շրջելուց եւ տեղի տեսարժան վայրերով հիանալուց բացի, աղջիկները ներկա են եղել իսպանական «Sónar» էլեկտրոնային երաժշտության եռօրյա փառատոնին։ 2016-ին 1994-ից կազմակերպվող փառատոնը կայացել է հունիսի 16, 17, 18-ին՝ մեկ տեղում համախմբելով ժամանակակից երաժշտություն մատուցողներին եւ այն ունկնդրողներին։ Այս տարի նրանց շարքում են եղել նաեւ Մուկուչյան քույրերը։

Видео опубликовано www.marianna-mukuchyan.com (@marianna_mukuchyan)

Բարսելոնից աղջիկները ուղեւորվել են Մարսել։



© NEWS.am STYLE