Յոթ խորհուրդ, թե ինչպես դիմանալ տղամարդուց բաժանմանը

23:14   9 հուլիսի, 2016

1. Նրան հեռացրու սոցցանցերում ընկերներիդ ցուցակից: Չէ, լուրջ եմ ասում: Սա մանկապարտեզ չէ: Իհարկե, դու կասես, որ լիովին խելամիտ կին ես, որը բարձր է դրանից. իբր նրան հեշտությամբ ցույց կտաս քո անտարբերությունը` ընկերներ մնալով: Բայց ոչ: Դու մեծ գայթակղություն կունենաս նայել նրա էջը, որ իմանաս, թե ինչպես է ապրում առանց քեզ: Եվ ուրախ երեկույթից մի քանի լուսանկարը լիովին բավարար են քեզ մի ամսով դեպրեսիայի մեջ գցելու համար: Իսկ դա քեզ պե՞տք է:

2. Նրան մի առաջարկիր «ընկերներ մնալ»: Իսկ եթե նա անի դա, ասա, որ պիտի մտածես: Հաշվի առ, որ ստիպված կլինեք երկար աշխատել ձեզ եւ ձեր հարաբերությունների վրա, մինչեւ որ հնարավոր լինի դա ընկերություն կոչել: Որպես կանոն, Կ/Տ զույգում մեկն ընկերություն է ուզում, իսկ մյուսն ուզում է ավելին:

3. Հեռացրու նրա հեռախոսահամարը եւ նրան երկար նամակներ մի գրիր: Եթե ուզում ես հստակեցնել մտքերդ եւ զգացմունքներդ, թղթին գրիր: Այդպես դու միջիցդ դուրս կբերես բացասական հույզերը, իսկ թուղթը քեզ կապահովագրի Enter կոճակին սեղմելով պատահաբար ուղարկելուց:

4. Մի փակվիր քո մեջ: Տհաճ իրադարձության մասին պատմիր մտերիմներիդ: Շուտով կզգաս, որ հոգիդ այնքան էլ ծանրացած չէ: Ուզում ես լաց լինել, լաց եղիր: Ավելի լավ է` տանը կամ ընկերուհու ուսին, քան մետրոյում կամ սուպերմարկետում: Հանդիպիր ընկերներիդ, նոր ծանոթություններ ստեղծիր: Այժմ քեզ միայն օգտակար կլինի դա:
5. Քեզանով զբաղվիր: Շոփինգը եղել եւ մնում է լավագույն հակադեպրեսանտը: Քեզ համար որեւէ հաճելի բան գնիր, մանիկյուր եւ նոր կտրվածք արա: Տրամադրությունն ինքնին կլավանա:

6. Խուսափիր կյանքիդ մանրամասները Facebook-ում, Instagram-ում, Twitter-ում տեղադրելուց: Չարժե հրապարակայնորեն արտահայտել ջղայնությունը եւ վիրավորանքը: Եվ բողոքել էլ ավելի լավ է ստուգված մարդկանց, ոչ թե հինգ հարյուր բաժանորդին, որոնց կեսին նույնիսկ լավ չես ճանաչում:

7. Զբաղվիր որեւէ հետաքրքիր բանով: Հաղթահարիր քեզ եւ վերընթերցիր սիրելի գիրքը: Ի վերջո, երեկույթ կազմակերպիր: Քեզ նոր եւ վառ տպավորությունների ծովով ապահովիր: Իմիջիայլոց, ծովը եւս լիցքաթափվելու եւ մտքերը կարգի բերելու հրաշալի տարբերակ է:

Նյութը` MyJane.ru



© NEWS.am STYLE