Ինչն է սպանում հարաբերությունները

22:22   27 օգոստոսի, 2016

1.Վեճերը

Տարաձայնություններն անխուսափելի են։ Վաղ թե ուշ ցանկացած զույգ հանդիպում է այս կամ այն խոչընդոտի։ Բացի այդ, դա նորմալ է։ Վեճերը երջանիկ հարաբերությունների մի մասն են կազմում։ Սակայն չափն անցնել պետք չէ։ Մի վիրավորեք միմյանց, մի նվաստացրեք զուգընկերոջը և միշտ հիշեք՝ չկա այդպիսի կոնֆլիկտ, որը հնարավոր չէ լուծել փոխզիջման միջոցով։

2․Լռությունը

Ոչ ոք չի կարող կարդալ Ձեր մտքերը, նույնիսկ սիրելին։ Խնդի՞ր կա։ Ասեք այդ մասին։ Ինչ-որ բան Ձեզ դուր չի՞ գալիս։ Խոսեք։ Զգացմունքների արտահայտումը՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական, հոգեբանական առողջության գրավականն են։

3․Չներելը

Բոլորն են սխալվում։ Դուք նույնպես։ Սովորեք ներել սիրելիներին։ Մի պահեք և մի կուտակեք վիրավորրանքները։ Դա ոչ միայն կփրկի ձեր հարաբերությունները, այլ նաև կօգնի խուսափել անցանկալի սթրեսից։

4․Ոչ ժամանակն է, ոչ էլ վայրը

Կարևոր հարցերը պետք է քննարկել հարմար պահին և հարմար վայրում։ Չարժե սկսել խոսել, օրինակ, տեղափոխվելու մասին, ծանր աշխատանքային օրից հետո։ Միավանկ պատասխանները, կամ գլխով նշան անելը անտարբերության նշան չեն, պարզապես Ձեր զուգընկերը հոգնած է և քննարկելու ուժ չունի։ Հետաձգեք զրույցը։

5․ Ֆինանսները

Հարաբերությունների մեջ ակնկալվում է ոչ միայն վերցնել, այլեւ տալ։ Սակայն պետք չէ լինել մանրակրկիտ, հատկապես ֆինանսական հարցերում։ Պայմանավորեք կարևոր բաների մասին՝ ինչպես վարել տնային տնտեսությունը, վճարել հաշիվները, դասակարգել բյուջեն։ Սակայն ոչ մի դեպքում մի օգտագործեք այս կարգի արտահայտություններ «կիրակի օրը գնում ենք կինո, բայց վճարում ես դու, որովհետև անցած անգամ ես եմ վճարել»։

6․Լուն ուղտ մի դարձրեք

Ոչ ոք կատարյալ չէ։ «Նա մոռացել է աղբը թափել։ Նա վառել է արդուկով Ձեր վերնաշապիկը։ Նա սխալ յոգուրտ է գնել։ Նա չի վճարել ինտերնետի համար»։ Հավատացեք, սա հիմարություն է, որը նույնիսկ արժանի չէ ձեր ուշադրությանը, էլ չենք ասում էմոցիաների մասին։ Լուն ուղտ մի դարձրեք։ Փոխարենը զբոսնեք և աղբը թափեք։ Ծիծաղեք վառած վերնաշապիկի վրա, չէ՞ որ ժամանակն է գնել նորը։ Փորձեք «սխալ» յոգուրտը, միգուցե այն ավելի համեղ է։ Վառեք մոմերը և ռոմանտիկ երեկո անցկացրեք առանց ինտերնետի։

7․Լրտեսումը

Սերը վստահության շնորհիվ է կառուցվում։ Վստահեք Ձեր կեսին։ Ձեր սիրելին կարող է և պետք է ունենա սեփական տարածքը։ Հարգեք նրան, մի կարդացեք նրա հաղորդագրությունները, մի ստուգեք նրա էլէկտրոնային փոստը, մի մտեք նրա գրպանները։ Այս ամենը վիրավորական է և փչացնում  է հարաբերությունները։

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE