13:32 21 հունիսի, 2016Ռիհաննային ու Կարա Դելեվինին տեսել են Ամստերդամում հեծանիվ վարելիս: Օրերս Քելվին Հարիսը, որը ըստ երեւույթին բոլորովին մտահոգված չէ Թեյլոր Սվիֆթից իր բաժանման կապակցությամբ, ու Ռիհաննան իրենց երկրպագուներին ուրախացրեցին «This Is What You Came For» երգի տեսահոլովակով, որի կենտրոնում պարող Ռիրին է, իսկ Քելվինը կադրում հայտնվում է լյուքս մեքենայով: Տեսահոլովակը արդեն ավելի քան 25 մլն մարդ է դիտել:

Եվ այսպես, հիմա Ռիրին հայտնվել է Հոլանդիայի մայրաքաղաքում, ընդ որում ոչ մենակ, այլ բրիտանացի մոդել Կարա Դելեվինի հետ:

28-ամյա երգչուհուն ու 23-ամյա մոդելին տեսել են միասին հեծանվով շրջելիս, դրանից առաջ նրանք ընկերների հետ եղել էին Ամստերդամի հանրահայտ սրճարաններում:





Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ IMP Features