Ռեփեր Միշոն՝ կնոջ հետ «Գահերի խաղը» սերիալի նկարահանման վայրում

13:45   21 հունիսի, 2016

Հայտնի ռեփեր Միշոն եւ նրա ոչ պակաս հայտնի կինը՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը, իրենց հանգիստն են վայելում Խորվաթիայում։ Վերջին օրերին զույգը հաճախ է լուսանկարներ եւ կարճ հոլովակներ հրապարակում գողտրիկ այս երկրից։

Սկզբում  Միշոն եւ Սոնան ուսումնասիրել են մայրաքաղաք Զագրեբը, 1700-ամյա պատմություն ունեցող Սպլիտ քաղաքը, իսկ հետո հասել են Ադրիատիկ ծովի ափին գտնվող Դուբրովնիկ։ Առողջարանային հայտնի այս քաղաքում պտտվելիս զույգը լուսանկարվել է մի վայրում, որտեղ նկարահանվել են հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի մի շարք տեսարաններ։

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE