Ռուսաստանցի մոդելը նկարել է Դեն Բիզլերյանին՝ աստղի ուշադրությունը գրավելու համար

14:31   21 հունիսի, 2016

Ի՞նչը կարող է գրավել ինտերնետային աստղ Դեն Բիզլերյանի ուշադրությունը։ Իհարկե, գեղեցկադեմ եւ ներքնազգեստով, կիսամերկ կամ մերկ աղջիկները։ Իսկ եթե նրանք բացի սեքսուալ լինելուց նաեւ տաղանդավոր են, ուրեմն արժանանում են Բիլզերյանի «հարգանքին»։

Ռուսաստանցի մոդել Կարինա Իսաեւան լուսանկարվելուց եւ սելֆի անելուց բացի, սիրում է նկարել։ Երեկ գիշեր աղջիկը «պատահաբար» միլիոնատեր Դենին է հիշել եւ նկարել նրան։ Բնականաբար, նկարը հաջորդ վայրկյանին հայտնվել է Instagram-ում, իսկ  Դենի ուշադրությունը գրավելու համար Կարինան որոշել է նշել (Tag) նրան։

Աղջկա պլանն իրագործվել է։ Դենը ոչ միայն նկատել է նրա կրքոտ հայացքով լուսանկարը, այլեւ հրապարակել է այն Instagram-ի իր էջում։

«Արթնացա ու տեսա սա։ Գրողը տանի, զիլ է»,- գրել է Բիլզերյանը՝ ավելացնելով «Respect» հեշթեգը։ 



© NEWS.am STYLE