Մայքլ Ջեքսոնի տանը մանկական պոռնոգրաֆիայի հավաքածու են հայտնաբերել

17:15   21 հունիսի, 2016

Ջեքսոնի Neverland առանձնատանը ոստիկանությունը հայտնաբերել է պոռնոգրաֆիայի յոթ հավաքածու՝ կիսամերկ կամ ամբողջովին մերկ տղամարդկանց ու դեռահաս տղաների լուսանկարներով, նաեւ լուսանկարներ՝ կենդանիների դաժան կտտանքներով ու սադոմազոխիզմի ակտերով, գրում է Vulture-ը։

Փոփ երաժշտության արքայի տունը խուզարկվել է դեռ 2003-ի նոյեմբերին, Ջեքսոնի մահվանից վեց տարի առաջ, բայց ոստիկանության զեկույցի արդյունքները միայն հիմա են հրապարակվել:

Որոշ տեսագրություններ ու լուսանկարներ արվել են «մորֆինգ» տեխնոլոգիայի օգնությամբ՝ երբ մանկական դեմքերը համակարգչային անիմացիայի օգնությամբ տեղադրում են մեծահասակ մարդկանց մարմինների վրա: Բացի դրանից գտել են նաեւ «19-րդ դարի մերկ դեռահասների լուսանկարներ»։

Խուզարկությունից հետո Մայքլ Ջեքսոնին մեղադրել էին մանկահասակ երեխաների մանկապղծության յոթ դեպքերի ու անչափահասների նկատմամբ թունավոր նյութերի գործածման երկու դեպքերի համար:



© NEWS.am STYLE