Դուբայում բացվել է ամենաբարձր հյուրանոցը

14:38   27 փետրվարի, 2013

Դուբայում աշխարհի ամենաբարձր հյուրանոցի բացումը նվիրված է Ցուցահանդեսային միջազգային բյուրոյի պատվիրակությանը, որը կընտրի երկիրը, որտեղ 2020 թվականին տեղի կունենա ԷՔՍՊՈ ցուցահանդեսը։

Ըստ Daily Mail-ի, հյուրանոցն ունի փյունիկյան արմավենի հիշեցնող երկու աշտարակ՝ յուրաքանչյուրը 355 մ բարձրությամբ։ Հյուրանոցի վարչակազմը հայտարարում է, որ այն աշխարհում ամենաճոխ ու հարմարավետ հյուրանոցներից մեկն է։

Հյուրանոցն ունի գործարարների համար նախատեսված 1,6 հազար սենյակ։ 14 ռեստորանում միաժամանակ կարող է լինել 3 հազար մարդ։ Հյուրանոցի անձնակազմն ունի 1000 աշխատակից աշխարհի 67 երկրից։ Աշտարակներից մեկում շքեղ ՍՊԱ-սրահ կա լողազավանով, որն արդեն լցրել են Մեռյալ ծովից բերված 3 տոննա ծովային աղով։



© NEWS.am STYLE