Ինչպես են Միշոն եւ կինը տոնել ամուսնության մեկամյա հոբելյանը

18:34   21 հունիսի, 2016

2015-ի հունիսի 20-ը ռեփեր Միշոյի եւ նրա կնոջ՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի համար կյանքի ամենակարեւոր եւ հիշարժան օրն է։ Հենց այդ օրը նրանք հավերժ միասին լինելու եւ իրենց կյանքի մնացած մասը իրար հետ անցկացնելու խոստում տվեցին։

Видео опубликовано @sonaoganesyan

Միշոն եւ Սոնան, որոնք այժմ իրենց հանգիստն են վայելում Խորվաթիայում, ամուսնության մեկամյա հոբելյանը տոնել են Ադրիատիկ ծովի ափին գտնվող Դուբրովնիկում։ Զույգը հոբելյանական երեկոն անցկացրել է քաղաքի բարձրադիր հատվածում գտնվող ռեստորանում, որտեղ զույգը ոչ միայն հիացել է բացվող անմոռանալի տեսարանով, այլեւ լուսանկարվել է։

Видео опубликовано @sonaoganesyan

Հիշեցնենք, որ առողջարանային հայտնի այս քաղաքում պտտվելիս զույգը լուսանկարվել է մի վայրում, որտեղ նկարահանվել են հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի մի շարք տեսարաններ։



© NEWS.am STYLE