Ժողովրդական միջոցներ արեւային այրվածքների դեմ

20:25   4 հուլիսի, 2016

Հալվեն հրաշալի պայքարում է արեւային այրվածքների դեմ

Միջոցի պատրաստման համար անհրաժեշտ է հալվեի երեք տարեկան մի քանի թերթիկ վերցնել: Տերեւներն անցկացնում են մսաղացով եւ ստացված շիլային մի քիչ կաթ են ավելացնում: Արդյունքը քսում են մաշկի այրված հատվածին` մոտ 30 րոպե, ինչից հետո խնամքով հանում են փափուկ անձեռոցիկով: Արդյունք ստանալու համար նման պրոցեդուրան կրկնում են օրը երեք անգամ: Դրանից հետո խորհուրդ են տալիս մաշկին այրվածքների դեմ գել քսել կամ ձիթապտղի յուղ: Վերջինիս կազմում մեծ քանակությամբ A, D եւ E վիտամիններ կան, որոնք կարող են վերականգնել եւ խոնավացնել մաշկի ծածկույթը:

Արեւի այրվածքների դեմ հրաշալի միջոց է համարվում թարմ կարտոֆիլը

Անհրաժեշտ է այն քերել մանր քերիչով եւ քսել մաշկի տաքացած հատվածին` վերեւից ծածկելով թեթեւ անձեռոցիկով կամ մառլյայով: Կես ժամ անցնելուց հետո վիրակապը հանում են, իսկ այրված տեղը լվանում են սառը ջրի շիթի տակ: Հում կարտոֆիլի փոխարեն կարելի է վարունգի շիլա օգտագործել, որը պատրաստված է նույն եղանակով, ծիրանի կամ ձմերուկի խյուս։

Այրվածքների դեպքում օգնում է կաթնաթթվային արտադրանքի` մածունի կամ թթվասերի օգտագործումը

Դրանք ուղղակի թեթեւ շարժումներով քսում են մաշկին: Դա հանում է բորբոքային գործընթացը եւ թեթեւացնում է ցավը: Հետո էլ այդ միջոցները նպաստում են մաշկի արագ վերականգնմանը: Սակայն մաշկին թթվասեր կամ մածուն քսելիս դրանք չորանում են, առաջացած կեղեւը մեծացնում է ցավային զգացողությունները: Այդ կապակցությամբ կաթնաթթվային մթերքներից թրջոցը չի կարելի նշված ժամանակից երկար պահել մաշկին:

Արեւային այրվածքների բուժման գործում դրական արդյունք է տալիս ձվի սպիտակուցը

Պետք է այն քսել վնասված մաշկին: Սպիտակուցի չորացման դեպքում մաշկը ձգվում է: Երբ այն վերջնականապես չորանում է, պետք է զգուշորեն լվանալ սառը ջրով:

Արեւային այրվածքների դեպքում հրաշալի օգնում է թթու կաղամբը

Սառնարանից կամ մառանից հանելով` բավական է ուղղակի այն քսել այրված տեղին: Նման պրոցեդուրան կրկնում են մի քանի անգամ:

Այրվածքը բուժելուն օգնում են նաեւ խոտաբույսերից եփուկները

Դրանց պատրաստման համար օգտագործում են երիցուկ, անանուխ, կաղնու տերեւ: Դրանք եփում են ավանդական միջոցներով: Հետո լավ սառեցնում են, փափուկ անձեռոցիկը թրջում են դրանցով եւ քսում են մաշկին: Այս պրոցեդուրան կարելի է անցկացնել մի քանի անգամ՝ ընդմիջումներին սառեցնելով եփուկի մեջ թաթախված անձեռոցիկը:

Աղբյուրը` MyJane.ru



© NEWS.am STYLE