Հայաստանի յոգերի ֆլեշմոբը Յոգայի միջազգային օրվա առթիվ (ֆոտոռեպորտաժ)

11:05   22 հունիսի, 2016

Հիշո՞ւմ եք օրերս ձեզ պատմեցինք յոգայի վարպետության դասընթացների կազմակերպիչների մասին։

Եվ այսպես, երեկ Յոգայի միջազգային օրն էր, ու այդ նույն Թումանյանի անվան այգում «Թումո» նորարական կենտրոնի առջեւ, հավաքվել էին հայ յոգերը՝ ֆլեշ մոբ կազմակերպելու համար: 

Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը։ Դեսպան Յոգեշվար Սանգվանը անձամբ էր ներկա ու մասնակցում էր միջոցառմանը: 

Մեր կողմից ուզում ենք հավելել, որ յոգան դրական լիցքերից բացի ուրիշ ոչինչ ձեզ չի տա, այնպես որ հանգիստ զբաղվեք դրանով: Ճանաչեք ինքներդ ձեզ, սիրեք ձեզ շրջապատող միջավայրը, կենդանիներին ու մարդկանց:

Մենք դրա կարիքն այնքան շատ ունենք, մեր ամենօրյա նյարդային կյանքում յոգան ինքներս մեզ ճանաչելու ու կյանքում մեր տեղը գտնելու հնարավորություն է տալիս: 

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE