Մինսկում կանցկացվի հայկական մշակույթի «Ոսկե ծիրան» փառատոնը

13:13   22 հունիսի, 2016

Հունիսի 26-ին Մինսկում կանցնի հայկական մշակույթի «Ոսկե ծիրան» փառատոնը: Տոնը սկսվելու է սիրողական խմբերի ելույթներից, դեկորատիվ կիրառական արվեստի ցուցադրությունից, ազգային խոհանոցի կերակրատեսակների պատրաստման վարպետության դասընթացներից, Հայաստանի պատմության իմացությունը ստուգող մրցույթից:

Կլինի նաեւ համերգ, որին կմասնակցեն Իսկուհի Աբալյանը, Եղիազար Ֆարաշյանը, «Անի» ընտանեկան եռյակը, «Էրեբունի» ֆոլկ անսամբլը եւ շատ ուրիշ կատարողներ:

Աղբյուր՝ minsknews.by



© NEWS.am STYLE