Ռիհաննան արտասվել է իր համերգի ժամանակ Իռլանդիայում

11:32   22 հունիսի, 2016

Ռիհաննային հաջողվում է միշտ հանելուկ մնալ: Չեն հասցրել նրա երկրպագուներրը քննարկել նրա գիշերային զբոսանքները բրիտանական մոդել Կարա Դելեվինի հետ, հիմա էլ համացանցում իրարանցում է առաջացրել Դուբլինի համերգից մի տեսագրություն, որտեղ 28-ամյա երգչուհին արտասվել է իր Love the Way You Lie երգը (Էմինեմի հետ նրա համատեղ հիթը) կատարելիս:

Սովորաբար զուսպ Ռիհաննան երեկվա համերգի ժամանակ ըստ երեւույթին չի դիմացել ու ցույց է տվել կուտակված զգացմունքները:

Երբ Ռիրին սկսել է կատարել երգը, հանդիսատեսն էլ է սկսել երգել նրա հետ, եւ Ռիհաննան հուզվել է ու չի կարողացել շարունակել կատարումը:

Աղբյուր՝ TMZ



© NEWS.am STYLE