Քեթի Հոլմսն ու Ջեյմի Ֆոքսը գաղտնի հանդիպում են

14:45   22 հունիսի, 2016

Այն լուրերը, որ Թոմ Քրուզի նախկին կինը՝ Քեթի Հոլմսը ու Ջեյմի Ֆոքսը գաղտնի հանդիպում են, այդքան էլ վաղուց չեն հայտնվել, այնուամենայնիվ այդ բամբասանքները կարծես թե համապատասխանում են իրականությանը:

Դերասանների կապը հաստատել է Ֆոքսի մտերիմ ընկերուհին՝ դերասանուհի Կլաուդիա Ջորդանը:

«Ջեյմին իմ մտերիմ ընկերն է: Նա ինձ խոստովանել է, որ սիրային հարաբերություններ ունի Քեթիի հետ: Նա շատ երջանիկ է թվում, ու նա իրոք երջանիկ է»,- ասել է Կլաուդիան։

Հիշեցնենք, որ հանրահայտ դերասանների սիրային կապի մասին տեղեկությունը համացանցում հայտնվել էր դեռ անցած տարվա գարնանը: Այն ժամանակ զույգին առաջին անգամ էին տեսել ռոմանտիկ ժամադրության ժամանակ: Ճիշտ է, դրանից հետո դերասաններն այլևս ոչ մի անգամ միասին մարդաշատ տեղերում չեն հայտնվել:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE